Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Լիբանան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Լիբանան, որտեղ կքննարկի տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարցեր: Այս մասին հաղորդում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը։ Ֆիդանը Լիբանան կայցելի իր լիբանանցի գործընկերոջ հրավերով, հայտնել են նախարարությունից։
Այցը տեղի կունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման համատեքստում։
Добавить комментарий