Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված նախապատրաստական պլանի համաձայն՝ զորավարժություն է անցկացվել ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ծրագրին համապատասխան՝ ուղղաթիռները կատարել են թռիչք-վայրէջքի, պայմանական հակառակորդին պատկանող մակերևութային թիրախների կոորդինատների որոշման, օդային հետախուզության և այլ առաջադրանքներ։
Добавить комментарий