Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն
Ադրբեջանի և Թուրքիայի բանակները համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։
Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 23-ին և կավարտվեն հոկտեմբերի 25-ին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Նախատեսվում է զորավարժություններն անցկացնել Բաքվում, Նախիջևանում և օկուպացված տարածքներում (խմբ.)։
Զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին։
#Դետքի_հետագծով
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով, սեփական շահերն առաջ տանելով, փորձում են տարածաշրջանում գերակայություն սահմանել։
Добавить комментарий