Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսային բանակցությունները կայացել են իրանական կողմի նախաձեռնությամբ։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն ու Աբդոլլահիանը անդրադարձել են երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Բացի դրանից՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

#Դետքի_հետագծով

Բավականին մեծ վտանգ կա, որ Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունները կարող են տարածվել նաև Իրանին սահմանակից այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Իրանը ձգտում է ամեն գնով կանխել նման զարգացումը, քանի որ այդ պարագայում երկրի թշնամիները կարող են հարվածել նաև Իսլամական Հանրապետության տարածքին և վերջինիս ներքաշել պատերազմի մեջ։

Добавить комментарий