Քննարկվել են Ադրբեջանի և Հարավային Կորեայի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները
Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվում է «SEOUL ADEX 2023» օդատիեզերական և պաշտպանության միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հանդիպել է կորեացի գործընկեր Էոմ Դոնգվանի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում տեխնոլոգիական նորարարությունները, Ադրբեջանի և Կորեայի միջև ռազմատեխնիկական հարաբերությունները, հետագա համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրում անցկացվող միջազգային պաշտպանական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության մասին։
Ցուցահանդեսը կավարտվի հոկտեմբերի 22-ին։
Добавить комментарий