Опубликовано A.Gevorgyan -
jdkdk

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը ճանապարհ է հարթում «Միջին միջանցքի» զարգացման համար. Շահբազով

«Ադրբեջանի նախագահի քաղաքականությունն ուղղված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը, տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը հետագայում «Զանգեզուրի էներգատրանսպորտային միջանցքի» ստեղծմամբ ճանապարհ է հարթում նոր ճյուղերով «Միջին միջանցքի» զարգացման համար»,- այս մասին ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Չինաստանում անցկացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին

Այս մասին, «Դետքի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

«Ի սկզբանե ակտիվորեն մասնակցելով այս նախաձեռնությանը և նպաստելով բազմաթիվ տրանսպորտային և էներգետիկ կապերին՝ Ադրբեջանը ներկայումս նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ իրականացնում է զարգացման ռազմավարական խոշոր կուրս՝ ամրապնդելով «Միջին միջանցքը»` որպես Չինաստանից Եվրոպա ամենակարճ ճանապարհ»,- նշել է նա: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման շարունակում է բարձրաձայնել գրեթե բոլոր հարթակներով: 

 

Добавить комментарий