Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ջիդդա քաղաքում մասնակցում են Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Ջիդդայում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» օրակարգի հեռանկարները։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը և Թուրքիան, լինելով տարածաշրջանում անկայունություն ստեղծող երկրները, բարձրաձայնում են «խաղաղության» մասին և խոսում հեռանկարներից:
Добавить комментарий