Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսը և Իրանը պետք է ավելի սերտ համագործակցեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը և Իրանը պետք է ավելի սերտ համագործակցեն միմյանց հետ՝ արևմտյան հարձակումներին դիմակայելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Լուկաշենկոն ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը Լուկաշենկոն հույս է հայտնել, որ բանակցությունները գործնական արդյունք կունենան։ «Հուսով եմ, որ Դուք չեք հիասթափվի Ձեր այցից։ Հարցերը շատ են, խոսելու բան կա։ Ուստի ես նույնպես հույս ունեմ, որ մեր զրույցը կունենա լավ գործնական արդյունք»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ Բելառուսը մոտավորապես նույն իրավիճակում է, ինչ Իրանը. մասնավորապես երկու երկրների վրա աննախադեպ ճնշում է գործադրվում։
«Մեր պետությունների վրա գործադրվող ճնշումն աննախադեպ է, բայց դուք արդեն սովորել եք ինչ-որ չափով դիմակայել դրան, և ձեր փորձը մեզ համար շատ կարևոր է։ Ինձ անընդհատ զարմացնում է այն, որ Իրանն այս լայնածավալ գործողությունների ընթացքում ոչ թե բոլորովին նվազեցրել է իր զարգացման մակարդակը, այլ, ընդհակառակը, զգալիորեն բարձրացրել այն»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Բելառուսն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնք երկու երկրներին դրդում են ավելի խորացնել երկկողմ փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ բավականին բարձր մակարդակի հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը հարաբերությունների զարգացման ևս մեկ խթան է։
Добавить комментарий