Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիայի հետ զորավարժություններին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հաջորդ շաբաթ ցամաքային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ վարժանքներ անցկացնել:

Ըստ ադրբեջանական կողմի՝ ստորաբաժանումներն արդեն դուրս են բերվել մշտական տեղակայման կետերից, գրավել են կրակային դիրքեր և կատարել մարտական կիրառման համար կայանքներ պատրաստելու առաջադրանքներ:

Համատեղ զորավարժություններում, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հիմնական շեշտը դրվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգման, հրամանատարության և հսկողության կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա»։

 

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն | Detq

Добавить комментарий