Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2023 թվականի երկկողմանի համագործակցության պլանի համաձայն՝ Ադրբեջան է ժամանել Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի բանակի մարտական կառավարման կենտրոն, ինչպես նաև ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետ և ծանոթացել կատարված աշխատանքներին։
Նշվել է, որ Ուզբեկստանի ռազմական ներկայացուցչության այցի հիմնական նպատակը բանակաշինության ոլորտում փորձի փոխանակումն է։
Добавить комментарий