Մենք Ադրբեջանի հետ ուս ուսի քայլում ենք դեպի Թուրքիայի հարյուրամյակ. Քուրթուլմուշ
Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը X-ի իր էջում շնորհավորել է Ադրբեջանին անկախության օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի Անկախության օրը: Մենք Ադրբեջանի հետ ուս ուսի տված քայլում ենք դեպի Թուրքիայի հարյուրամյակի մեր նպատակը՝ հզոր ձայն և արդյունավետ ուժ: Թող մեր միասնությունը հավերժ լինի»,- գրել է նա։
Ավելի վաղ Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի կապերը ռազմավարական բնույթ են կրում, ապա ընդգծել, որ երկու երկրները մշտապես փոխադարձաբար միմյանց սատարում են և ապագայում էլ այդպես կգործեն:
Добавить комментарий