Опубликовано detq-editor -
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած  եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:

Добавить комментарий