Опубликовано detq-editor -
ytuotglyı

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարությունը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի պատվիրակությանը

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարությունը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր քարտուղար Թալիփ Ուզունի գլխավորած պատվիրակության հետ։ 

Համայնքի նախագահ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին խոսել է վերջին 200 տարիների ընթացքում ադրբեջանական ժողովրդի առջև ծառացած խնդիրների մասին և ասել, որ վերջին հարյուրամյակում արևմտյան ադրբեջանցիներն իբրև 4 անգամ արտաքսվել են Հայաստանից և «ենթարկվել ցեղասպանության»։

Նշվել է, որ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը «հայրենի հող» մարդու հիմնարար իրավունքն է, և արևմտյան ադրբեջանցիների համար այդ իրավունքները պետք է երաշխավորվեն։

Նա խոսել է իբրև Հայաստանի տարածքում ավերված մշակութային ժառանգության, գերեզմանատների, փոխված տեղանունների մասին, հիշեցրել է այդ հուշարձանների պահպանության վերաբերյալ համայնքի դիմումները ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին եզրույթի տակ նկատի է առնվում ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքը։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը համակարգվում և ուղղորդվում է պետականորեն։ 

Այս հարցում մենք կրկին նկատում ենք, որ Թուրքիան աջակցում և ուղղորդում է Ադրբեջանին, քանի որ հայկական քաղաքական գործոնի վերացումը, այս դեպքում՝ հետզհետե էթնիկական պատկերը փոխելու միջոցով, ձեռնտու է առաջին հերթին հենց Թուրքիային:

Добавить комментарий