Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը
Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Բախոդիր Քուրբանովը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ստորագրվել է «Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։
Добавить комментарий