Опубликовано H.Minasyan -
fidan

Հաքան Ֆիդանը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրի հետ։

Այդ մասին տեղեկացնում է «Դետք»-ը՝ վկայակոչելով «Report»-ին։

Նշվել է, որ նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմը։

Օրեր առաջ Հաքան Ֆիդանը հանդիպել էր տարբեր լրատվականների` Անկարայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձել էր Թուրքիայի և տարածաշրջանի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի:

Նախ գերատեսչության ղեկավարը խոսել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունից` նշելով, որ Իսրայելը վրեժխնդիր քայլեր է կատարում, և հակամարտության սրմանը հնարավորինս շուտ վերջ տալու նպատակով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն:

«Իսրայելը զգացմունքային և վրեժխնդիր քայլերի հետևից է ընկել: Դրանք գուցե դառնան քայլեր, որոնք տարածաշրջանում թե՛ իրենց և թե՛ տարածաշրջանի համար մեծ աղետների առաջ ճանապարհ կարող են հարթել: Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք ամենաճիշտ խորհուրդը տալ»,- ասել է նա:

Добавить комментарий