Опубликовано A.Gevorgyan -
Vjj

Վաղը Թեհրանում ԱԳ նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպում տեղի կունենա

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում տեղի կունենա։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Թեհրանում արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։

Բացի տարածաշրջանային խնդիրներից` հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» բանակցությունները։

#Դետքի_հետագծով

«3+3» ձևաչափի մասին առաջինը հայտարարել էր պաշտոնական Անկարան 3 տարի առաջ։ Վերջինս առաջարկել էր տարածաշրջանի խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ։

Թարմացում. 

Վրաստանը վաղը չի մասնակցի  Թեհրանում նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպմանը։ «Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը բխում է ռուսական գործոնից»,- նշել է վրացական կողմը։

 

 

Добавить комментарий