Ադրբեջանում վաղը կսկսվեն համատեղ վարժանքները. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վաղը կմեկնարկեն «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Ադրբեջանում Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն X սոցիալական ցանցում։
««Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև, բարեկամության, համագործակցության ու փոխադարձ գործունեության ամրապնդման, գիտելիքի և փորձի փոխանակման, համատեղ գործողություններ իրականացնելու կարողության բարձրացման նպատակ են հետապնդում: Մեր «F-16» ինքնաթիռները, որոնք կծառայեն ուսուցման համար, արդեն ժամանել են Ադրբեջան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ երկու երկրների ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին ներգրավված ավիացիոն տեխնիկայով։
Նշվել է, որ բազային օդանավակայաններից թռչող ավիացիոն մեքենաները կատարում են թռիչքի և վայրէջքի առաջադրանքները՝ որոշելով պայմանական հակառակորդին պատկանող ցամաքային թիրախների կոորդինատները, իրականացնելով օդային հետախուզություն և այլ առաջադրանքներ։
Հոկտեմբերի 23-25-ը կայանալիք զորավարժություններին ներգրավված են մեծ թվով տեխնիկա, հրետանային և ավիացիոն տեխնիկա, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և փոքր նավակներ։
Добавить комментарий