
Կանադայում հայուհին ինքնաթիռի յուրօրինակ սարք է ստեղծել
Սիրիահայ Շուշի Բաքարյանը, որը երեք տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Մոնրեալ քաղաք, ստեղծել է եզակի լիցքավորիչ, որն անհրաժեշտ է ժամանակակից սմարթֆոնների դարաշրջանից առաջ կառուցված ինքնաթիռների համար։
Կոնկորդիա համալսարանում սովորող և միաժամանակ Մոնրեալի երկու ավիացիոն ինժեներական ընկերություններում աշխատող 21-ամյա հայուհու գյուտն ավիացիոն փորձագետներն իսկական բացահայտում են անվանել։
««Ventus» հինգ վոլտ լիցքավորիչը, որը դուրս է գալիս օդանավի օդափոխման անցքերից և լիցքավորվում քամու էներգիայով, հիմնականում նախատեսված է «Cessna» տեսակի փոքր ինքնաթիռների համար: Շուշիի գյուտը, հավանաբար, պարտադիր աքսեսուար կլինի այն օդաչուների համար, որոնք նախատեսում են պլանշետներ և սմարթֆոններ կիրառել իրենց թռիչքի հաշվարկների համար, սակայն թռչում են սմարթֆոնների դարաշրջանից շատ առաջ մշակված ու կառուցված ինքնաթիռներով»,- գրում է կանադական «The Globe and Mail»-ը:
Добавить комментарий