Опубликовано detq-editor -
ՀՀ բնակչության մեծամասնության համար ընդունելի չէ, որ Արցախի ժողովուրդը փոքրամասնության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում․ «GALLUP»

ԿՀՀ բնակչության մեծամասնության համար ընդունելի չէ, որ Արցախի ժողովուրդը փոքրամասնության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում․ «GALLUP»

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մի շարք հարցերի վերաբերյալ արված «Բյուրեղացում» խորագրով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հետազոտության արդյունքները։

«Ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում» հարցի պատասխաններն ունեն հետևյալ պատկերը՝ 94․2%-ը կարծում է, որ ընդհանրապես ընդունելի չէ, ավելի շուտ ընդունելի չէ՝ կարծում է 3․2%-ը, 1%- կարծում է, որ միանշանակ ընդունելի է։

Добавить комментарий