DETQ

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը: «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հանդիպումը, որը տեղի է ունենում Իրանի արտգործնախարարությունում, անցկացվում է «Նոր աշխարհ, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում» կարգախոսով։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով պետությունների արտաքին գործերի նախարարների այս հանդիպումը կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար: Նրա համոզմամբ՝ այն կարող է նպաստել այս տարածաշրջանում մարտահրավերներին վերջ դնելուն:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ խոսքը «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի մասին է»։

#Դետքի_հետագծով

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակում` քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլ հարցերի շուրջ։ Վրաստանը պաշտոնապես հրաժարվել է այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելուց։

 

Добавить комментарий