Опубликовано A.Gevorgyan -
Hjj

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների «կարգավորման» նոր հեռանկար է բացվել. Բայրամով

Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նա ընդգծել է երկրների՝ ներքին գործերին չմիջամտելը` որպես տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության և  համագործակցության հիմնաքար:

Բայրամովր համարում է, որ Արցախի օկուպացումը (խմբ.) նոր հեռանկար է բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների «կարգավորման» համար։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները տարածաշրջանի նկատմամբ, պետական մակարդակով ակտիվ բարձրաձայնում է տրանսպորտային ուղիների «ապաշրջափակման» մասին, ինչը, ըստ նրանց, տարածաշրջանի երկրների համար «կայունության» երաշխիք է։

Добавить комментарий