Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները զրուցել են Հարավային Կովկասի հարցով

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է Թեհրանում ընթացող «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Աբդոլլահիանն ու Լավրովն ընդգծել են տարածաշրջանում մշտական խաղաղության հաստատելու կարևորությունը և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակում` քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը։ 

#Դետքի_հետագծով

Հարավային Կովկասում մշտական խաղաղության հաստատումը բխում է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։ Վերջին իրադարձությունների հետևանքով տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցությունը զգալիորեն թուլացել է, ինչը ռուսական կողմը փորձում է հավասարակշռել Իրանի հետ համագործակցության ամրապնդմամբ։ 

Добавить комментарий