«Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը մեծ մասամբ լուծված է». Լավրով
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը մեծ մասամբ լուծված է, կողմերը դեռ գործնական քայլեր ունեն անելու։
«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է Թեհրանում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին։
Добавить комментарий