«3+3» ձևաչափով ԱԳ ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ տարի Թուրքիայում
«3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։
Ինչպես հայտնում է «Դետք»-ը, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է Թեհրանում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
«Կողմերը պայմանավորվել են, որ մասնակից երկրներից յուրաքանչյուրը կնշանակի հատուկ ներկայացուցիչ։ Ավելի ուշ մեր թուրք գործընկերները կհամակարգեն այդ ամենը և կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը»,- հայտնել է Լավրովը:
Նախարարը հավելել է, որ հույս ունի` հաջորդ տարվա հանդիպմանը կմասնակցի նաև վրացական կողմը։
Նշենք, որ այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել է «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը, Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Արարատ Միրզոյանը։
Թեև Վրաստանն ընդգրկված է «3+3» ձևաչափում, սակայն չի մասնակցել Թեհրանի հանդիպմանը։
Добавить комментарий