ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը և ուղարկել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրությունը և հոկտեմբերի 23-ին այն ներկայացրել խորհրդարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Добавить комментарий