ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հաջորդ հանդիպմանը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Նոյեմբերի 13-ին կայանալիք Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նշվել է, որ ժամանակի սղության պատճառով ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների երեկվա հանդիպմանը հնարավոր չի եղել քննարկել Հայաստան-Ադրբեջան հարցը, և այն հետաձգվել է։
«Այդ պատճառով հարցը պետք է ներառվի նախարարների հաջորդ հանդիպման օրակարգում»,- հայտնել են Եվրահանձնաժողովից։
Добавить комментарий