Опубликовано D.Guyumjyan -
Դետք

Իրանցի նախարարը շեշտում է՝ Թեհրանի հիմնական դիրքորոշումը եղել է ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելը

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը հայտարարել է, որ Թեհրանի հիմնական դիրքորոշումը եղել է ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելը։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Բազրփաշն ասել է «News.am»-ին տված հարցազրույցում։

Պաշտոնյան շեշտել է, որ ՀՀ-ն Իրանի համար բարեկամ երկիր է, որը երբեք Իսլամական Հանրապետությանը վնաս չի պատճառել։

«Երբևէ Հայաստանի կողմից մեզ վնաս չի եղել: Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելը: Խաղաղությունը շատ կարևոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը կարող է լավ խթան լինել տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հայտնել է նա։

Հարցին, թե Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր կամրջի կառուցումը կարող է դիտարկվել որպես «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ադրբեջանի մտադրությունները զսպելու Իրանի քաղաքականության մի մաս, նա պատասխանել է, որ այս հարցում Թեհրանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է: Վերջինս հավելել է, որ Իրանը լոգիստիկ և տրանսպորտի ոլորտում հնարավորությունների երկիր է: «Մենք Հայաստանի համար ոչ մի ջանք չենք խնայի և պատրաստ ենք մեր փորձը կիսել հայկական կողմի հետ»,- եզրափակել է նա:
 

#Դետքի_հետագծով

Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Իրանը սկզբունքային դիրքորոշում հայտնեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն իր համար կարմիր գիծ է։ Սա բնականաբար առաջացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի դժգոհությունը, քանի որ Թեհրանն այդ կերպ խոչընդոտում է Հայաստանի հանդեպ վերջիններիս ունեցած հավակնությունները։

Добавить комментарий