ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը կքննարկվի թուրքական խորհրդարանում
Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը մոտ ապագայում կարող է քննարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Չեխիա կատարած այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Արտերկրյա այցից վերադառնալուց հետո արձանագրությունը կուղարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Հուսով եմ, որ այն որքան հնարավոր է արագորեն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում, և պատգամավորները հնարավորություն կստանան քննարկելու այս հարցը»,- նշել է խոսնակը։
Ինչպես նշել էինք ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել էր Ազգային մեծ ժողով։ Նշենք նաև, որ Թուրքիայից բացի՝ Շվեդիայի անդամակցության մասին փաստաթուղթը չի վավերացրել Հունգարիայի խորհրդարանը։
Добавить комментарий