Опубликовано A.Gevorgyan -
hdudu

Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված տարածքային պահանջներ չունի. Հաջիև

Հիքմեթ Հաջիևն ասել է, որ քանի որ Ադրբեջանը և Հայաստանը չկարողացան համաձայնության գալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (խմբ.) բացման շուրջ, այս նախագիծը կորցրել է իր հետաքրքրությունն Ադրբեջանի համար։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

 «Մեր օրակարգը բաղկացած էր միայն երկկողմ համագործակցության շրջանակում տրանսպորտային կապեր հաստատելու հարցերից։ Այս հարցը դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ շահագրգռված է այդ գործընթացներով»,- «Politico» պարբերականին տված մեկնաբանության մեջ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի սկզբին հայտնել էր, որ Բաքուն Թեհրանի հետ պայմանավորվել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ անցկացնել, և նշել, որ դա տեղի կունենա՝ շրջանցելով Հայաստանը:

 

 

Добавить комментарий