Թուրքիայի խորհրդարանում ստորագրվել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման նախագիծը
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու մասին նախագիծը, հայտնում է թուրքական «TRT haber»-ը։
Քուրթուլմուշի ստորագրությունից հետո այն ուղարկվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը և ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով:
Добавить комментарий