Իսրայելը չի բացառում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին Իսրայելի վարչապետն ասել է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Հաղորդվում է, որ հեռուստաընկերության լրագրողը Նեթանյահուին հարցրել է, թե Իսրայելը կարո՞ղ է աջակցել Ուկրաինային մասնավորապես «Երկաթե գմբեթ» համակարգերը փոխանցելու հարցում։
Նեթանյահուն իր խոսքում չի հերքել համակարգերը Կիևին փոխանցելու հնարավորությունը՝ նշելով, որ ներկայումս հարցն ուսումնասիրման փուլում է: «Դե, ես դեռևս մտածում եմ»,- ասել է նա։
Նկատենք, որ «Երկաթե գմբեթը» շարժական հակաօդային պաշտպանության համակարգ է, որը մշակվել է իսրայելական «Rafael Advanced Defense Systems» ընկերության կողմից։
Հիշեցնենք, որ Իսրայելը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր պահպանում է զգուշավոր չեզոքություն՝ փորձելով չվատացնել Ռուսաստանի հետ իր ունեցած հարաբերությունները։
Добавить комментарий