Տաջիկստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում այցելել է զորամասեր
Ադրբեջանում այցով գտնվող Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է N զորամաս։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Պատվիրակությանը մանրամասն ներկայացվել է զորամասի մարտական ուղու և անձնակազմի նախապատրաստման ընթացքը։
Նրանք ծանոթացել են զորամասում անձնակազմի համար ստեղծված պայմաններին, սպառազինությանը և մարտական տեխնիկային։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները հանդիպել և քննարկել էին ռազմական համագործակցությունը։
Добавить комментарий