Опубликовано A.Gevorgyan -
hsywuj

Ղարիբաշվիլին հաստատել է, որ եռակողմ հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է, որ երեկ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Ըստ «Դետքի»՝ հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Ինչպես հաղորդում է APA գործակալության Թբիլիսիի թղթակիցը, այս մասին նշվել է Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան ​​ադրբեջանական դրամատիկական թատրոնի հիմնարկեքի արարողությանը։

«Երեկ մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել, Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերը հայտնի չեն։  

Добавить комментарий