Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը Հայաստանում Ֆրանսիայի մշակույթի նախարարի դիրքորոշումը հակաադրբեջանական է որակել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի արտահայտած տեսակետները։
Ըստ Հաջիզադեի՝ Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ պնդումները ֆրանսիական կողմի թուլության և կողմնակալության ևս մեկ օրինակ են։
«Ադրբեջանը շատ լավ հասկանում է իր տարածքում գտնվող մշակութային և պատմական բոլոր հուշարձանների պաշտպանության կարևորությունը և այդ առումով իր պարտավորությունները։ Ֆրանսիան բարոյական իրավունք չունի նման պահանջներ ներկայացնելու որպես երկիր, որը բռնագրավել է այլ ազգերի պատմամշակութային ռեսուրսները»,- ասել է Հաջիզադեն։
Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ կատարվող վանդալիզմի ֆոնին Հաջիզադեն պնդել է, թե Արցախում մշակութային ժառանգությունը մարմնավորում է «ադրբեջանական ժողովրդի մշակութային բազմազանությունը», որն Ադրբեջանը իբրև գնահատում և պաշտպանում է՝ անկախ նրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից:
Добавить комментарий