ԱՄՆ-ն կոշտ նախազգուշացում է ուղարկել Իրանին
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոշտ նախազգուշացում է արել Իրանին և խնդրել զսպվածություն ցուցաբերել, քանի որ Մերձավոր Արևելքում իրավիճակը վատթարանում է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում լուրջ է վերաբերում իր անվտանգության շահերին։
«Մենք, իհարկե, կգործենք, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել մեր զորքերը և օբյեկտները: Սա խիստ նախազգուշացում է, որ Իրանը պետք է ընկալի: Մենք լուրջ ենք վերաբերում տարածաշրջանում մեր ազգային անվտանգության շահերին, այդ իսկ պատճառով նախագահ Բայդենը երկու ավիակիր հարվածային խումբ է ակտիվացրել»,- ասել է նա։
Ջոն Քիրբին հավելել է, որ ԱՄՆ-ն որոշումներ կկայացնի՝ պաշտպանելու զինվորականներին «իր ընտրած ցանկացած պահի»։
#Դետքի_հետագծով
Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունում Իրանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին, որը պատերազմում է ԱՄՆ-ի դաշնակցի՝ Իսրայելի դեմ։ Հենց այս իրողությունից ելնելով՝ Վաշինգտոնը ձգտում է կանխել Իրանի աջակցությունն այս կազմակերպությանը, ինչպես նաև վերջինիս ներգրավումը պատերազմին։
Добавить комментарий