Опубликовано detq-editor -
Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնյաների հեռախոսազրույցները տեղի են ունենում Իրան-Ադրբեջան լարվող հարաբերությունների պայմաններում. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնյաների հեռախոսազրույցները տեղի են ունենում Իրան-Ադրբեջան լարվող հարաբերությունների պայմաններում. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնյաների հեռախոսազրույցները տեղի են ունենում Իրան-Ադրբեջան լարվող հարաբերությունների պայմաններում. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։ Բացի դրանից՝ ադրբեջանագետը նշում է, որ ավելի վաղ կայացել էր Իսրայելի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Տաթևիկ Հայրապետյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հեռախոսազանգերը տեղի են ունենում Իրան-Ադրբեջան լարվող հարաբերությունների համատեքստում:

«Այսօր Ալիևը մեղադրել էր Իրանին դեսպանատան վրա տեղի ունեցած հարցում «անգործություն» ցուցաբերելու մեջ: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը դա անվանել էր «ահաբեկչություն»: Իրանական կողմն էլ խորհուրդ էր տվել խուսափել դեպքի առթիվ «էմոցիոնալ արձագանքներից»»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Հայրապետյանը։

Ադրբեջանագետը հավելում է, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն արդեն երկու օր է, ինչ «ռեյդեր» է իրականացնում իբրև իրանցի «լրտեսներ» հայտնաբերելու նպատակով: Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն՝ գործողությունների շրջանակում ձերբակալվել է 39 մարդ, «որոնք սադրանքներ և դիվերսիոն գործողություններ են իրականացրել «կրոնական քողի» ներքո»:

«Իհարկե, զավեշտալի է տեսնել, որ Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի, համենայն դեպս՝ ադրբեջանական կողմը, կարծես թե, ավելի շատ սրում է իրավիճակը, քան թե փորձում մեղմել այն»,- եզրափակել է Հայրապետյանը։

Добавить комментарий