Опубликовано A.Gevorgyan -
hsyshd

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA  լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ընդգծվել են երկու երկրի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ անվտանգությունը, ներդրումների և այլ ոլորտներում առկա համագործակցությունը։ 

Բայրամովը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող մշտական ​​աջակցության համար։ 

#Դետքի_հետագծով

Նշենք, որ Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև գործընկերությունը բազմակողմ հարթակների շրջանակում է՝ հատկապես ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության  և Չմիավորման շարժման։ 

Добавить комментарий