Опубликовано detq-editor -
Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Մհեր Գրիգորյան

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Մհեր Գրիգորյան

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր՝ կոչ անելով կանոնավոր փոխգործակցություն իրականացնել Երևանի և Թեհրանի միջև։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի փոխնախագահ Մասուդ Միր Քազեմիի մասնակցությամբ Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նստաշրջանի համաձայնագրերի ընթացքի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Բացի դրանից՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցերի մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում։

Նստաշրջանից մեկ օր առաջ տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Իրանի փոխնախագահ Մասուդ Միր Քազեմիի հանդիպումը: Հանդիպման ավարտին Գրիգորյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։

Վերջինս շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով այս ձևաչափով կանոնավոր քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Գրիգորյանն Իրանի փոխնախագահ Մասուդ Միր Քազեմիին հրավիրել է այցելել Երևան՝ հաջորդ նման հանդիպումն անցկացնելու համար։

Նշվում է նաև, որ կողմերը երկուստեք շեշտել են, որ կառավարությունները կենտրոնանալու են արձանագրված խնդիրների լուծման վրա։

 

Добавить комментарий