gsbsndndnd

Ադրբեջանը և Իտալիան քննարկել են ռազմական համագործակցության խորացման հնարավորությունները

Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Ադրբեջանում այցով գտնվող Իտալիայի Հանրապետության  ԶՈՒ պատվիրակությանը՝ Գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորությամբ:

Խոսելով բանակաշինության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների մասին՝ Վելիևն ընդգծել է ադրբեջանական բանակում նոր տեխնոլոգիաների կիրառման և կիբեռանվտանգության ոլորտում տարվող աշխատանքների կարևորությունը։

Դրագոնեն իր հերթին հայտնել է, որ երկու երկրների միջև առկա են ռազմական համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ: Նա կարևորել է երկու երկրների միջև փոխայցելությունները՝ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպմանը հատուկ շեշտվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռազմական փոխհարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Իտալական «La Repubblica» հեղինակավոր թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իտալիայի հետ՝ տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, սպառազինություն և ռազմամթերթ գնելու համար, որի ընդհանուր արժողությունը տատանվում է 1-2 մլրդ եվրոյի մեջ։

#Դետքի_հետագծով
Ադրբեջանը չի պատրաստվում
«խաղաղության»։

Добавить комментарий