Ադրբեջանը արդյունահանելու է իսրայելական գազը
Պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«SOCAR ընկերությունը բրիտանական BP-ի և իսրայելական NewMed Energy ընկերության հետ համատեղ կզբաղվի Միջերկրական ծովում բնական գազի որոնմամբ:
6 ընկերություններից 1-ը ադրբեջանական է։
Նախ, նման որոշումները, բացի տնտեսական նպատակահարմարությունից, ունեն քաղաքական ենթատեքստ։ Երկրների միջև ռազմավարական ոլորտում համագործակցության խորացման ևս մեկ օրինակ (կիբեռանվտանգություն, Տիեզերք, սպառազինության արտադրություն և այլն):
Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է մեծացնել իր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ակնհայտ է, որ տարիներ անց արդյունահանված գազը միանգամից Եվրոպա չի գնա։ Սակայն իսրայելական, եգիպտական և կիպրական գազի համատեղ ենթակառուցվածքի արտահանման նախագիծը Եվրոպա դեռևս օրակարգում է»։
Добавить комментарий