Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանցի գեներալը պնդում է՝ ԱՄՆ-ն ստորգետնյա բազա ունի Թել Ավիվում

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գեներալ Գոլյամ-Ալի Ռաշիդը կարծում է, որ ամերիկացի զինվորականները ստորգետնյա բազա ունեն Թել Ավիվում, որտեղից ԱՄՆ կենտրոնական հրամանատարության  ներկայացուցիչները համակարգում են Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, ինչպես նաև ամերիկյան բանակի ցամաքային զորքերի և ռազմածովային ուժերի հրամանատարներն այժմ գտնվում են Թել Ավիվի տակ գտնվող ստորգետնյա բազայում։ Նրանք համակարգում են սիոնիստական ռեժիմի ուժերի հրամանատարների գործողությունները Գազայի հատվածում գործողության ընթացքում»,- ասել է զինվորականը։

Ռաշիդը շեշտել է, որ իրանական կողմի ունեցած տեղեկությունները փաստում են, որ ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում տարածաշրջանում հակամարտության տարածումը սահմանափակելու անհրաժեշտության հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Թեհրանն անշուշտ այս գործողություններն անպատասխան չի թողնի։ 

#Դետքի_հետագծով

Ամերիկյան կողմն իր դաշնակիցների հետ միասին աննախադեպ աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որի շնորհիվ վերջինս կարողանում է ռազմական գործողություններում որոշակի հաջողություններ արձանագրել։ Սա բնականաբար չի բխում Իրանի շահերից, որն աջակցում է պաղեստինյան կողմին և ձգտում թույլ չտալ, որ Գազայի հատվածն ամբողջությամբ անցնի Իսրայելի վերահսկողության տակ։



 

Добавить комментарий