Նախիջևանի հատուկ համազորային բանակում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն
Նախիջևանի հատուկ համազորային բանակում անցկացվել է գլխավոր շտաբի և անձնակազմի մարտունակության բարձրացման նպատակով հրամանատարաշտաբային զորավարժություն։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ կազմավորումներն ու ստորաբաժանումները սկսել են շարժվել մարտական գործողությունների շրջաններ: Մարտավարական գործողությունների գործնական իրականացման փուլում հրետանային ստորաբաժանումները գործնական կրակոցներ են իրականացրել հակառակորդի առաջնագծում և խորքում տեղակայված դիրքերի ուղղությամբ։
Հատուկ նշանակության ջոկատներին հանձնարարվել է գրոհել հակառակորդի պաշտպանության առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը և կարևոր օբյեկտները։
Պաշտպանական ստորաբաժանումներն ուժեղացնելու և առաջխաղացող ստորաբաժանումների գրոհները կասեցնելու համար շարժման մեջ գտնվող պայմանական հակառակորդի մեքենայացված ստորաբաժանումը ոչնչացվել է հատուկ նշանակության ջոկատների կողմից։
#Դետքի_հետագծով
Հատկանշական է, որ այս զորավարժությունների թիրախը պայմանական հակառակորդն է, ինչը ենթադրում է, որ պատրաստությունները տարածաշրջանում կկիրառվեն:
Добавить комментарий