Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի նախագահը դատապարտել է Գազայում փախստականների ճամբարին հասցված հարվածը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) հանցագործությունների ցուցակում Ջաբալիայի փախստականների ճամբարի ռմբակոծությունն ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ խայտառակություններից մեկն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Իրանի նախագահը ճամբարի ռմբակոծություններն անվանել է Իսրայելի ռազմական հանցագործությունների շարունակություն։ Նա այս համատեքստում ընդգծել է ԱՄՆ-ի դերը, որն Իսրայելին աջակցում է ռազմական օգնության միջոցով։

Ռայիսին նշել է, որ այդ հանցագործությունները վկայում են անվտանգությունն ապահովելու միջազգային կազմակերպությունների անկարողության մասին։ «Այդ հանցագործությունները ցույց տվեցին, որ միջազգային շատ պայմանագրեր և ՄԱԿ-ի կանոնադրությունը կորցրել են իրենց հեղինակությունն ու արդյունավետությունը, այդ մեխանիզմները պետք է վերանայվեն»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի անդամների վճռական քվեարկությունը հրադադարի օգտին կարող է մեկուսացնել ԱՄՆ-ին։ Նա միևնույն ժամանակ արևմտյան որոշ երկրների մոտեցումը որակել է որպես միջազգային համակարգերում երկակի չափորոշիչների դրսևորում։

#Դետքի_հետագծով

Գազայում փախստականների ճամբարի վրա կատարված հարձակումը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձավ և զգալիորեն վատթարացրեց Գազայում տիրող իրավիճակը։ Ներկայումս Իրանը և վերջինիս դաշնակիցները ձգտում են հասնել նրան, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունի, որը կդատապարտի Իսրայելի գործողությունները։

Добавить комментарий