Опубликовано D.Guyumjyan -
դետք

Սպիտակ տնից հայտնում են՝ ԱՄՆ-ն չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ հիմա, ոչ էլ հետագայում չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել Գազա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Քիրբին շեշտել է, որ Վաշինգտոնը գործընկերների հետ քննարկում է հակամարտության ավարտից հետո այնտեղ որոշակի «միջազգային խաղաղապահ» ներկայություն տեղակայելու հնարավորությունը։

«Հիմա կամ ապագայում Գազայում ամերիկացի զինվորականներ տեղակայելու ծրագրեր կամ մտադրություններ չկան»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն գործընկերների հետ քննարկում է նաև, թե «ինչ տեսք պետք է ունենա Գազան հակամարտության ավարտից հետո», ինչպես նաև այդ տարածքում «որոշակի միջազգային ներկայության» հնարավոր տեղակայումը։ «Սակայն դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Ներկայումս շատ է քննարկվում, որ ամերիկյան կողմը կարող է զորքեր ուղարկել Գազայի հատված՝ իրավիճակը վերահսկելու նպատակով։ Սակայն Վաշինգտոնը հերքում է այդ պնդումները՝ նշելով, որ նման հնարավորություն չի քննարկում։

Добавить комментарий