Опубликовано A.Gevorgyan -
hsusjh

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է «Միջին միջանցքի» նշանակությանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 10-րդ նիստում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Բայրամովն իր ելույթում ընդգծել է, որ բոլոր ոլորտներում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ 

Ընդգծվել է, որ թուրքական միասնությունը կարևոր դեր կխաղա անվտանգության նոր միջազգային «ճարտարապետության» ձևավորման գործում, որն ի հայտ կգա առկա սպառնալիքների և մարտահրավերների վերացման համատեքստում։

Բայրամովը հավելել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումն առանձնահատուկ նշանակություն ունի «Միջին միջանցքի» երկայնքով նոր տրանսպորտային ուղու բացման տեսանկյունից և կնպաստի ընդհանուր առմամբ տարանցիկ ներուժի իրացմանը՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմամբ։

#Դետքի_հետագծով

Վերջին շրջանում թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում էին «Միջին միջանցքի» հարցը՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ։ 

Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային տարբեր հարթակներում հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դրական կողմերը նշելով և դա քողարկում են տնտեսական հիմնավորումներով, ինչպես Բայրամովն իր ելույթում է նշել։ 

 

 

Добавить комментарий