Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԵՄ-ին երկակի ստանդարտների համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննադատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության երկակի ստանդարտների քաղաքականությունը։
Ֆիդանը նման կարծիք է հայտնել Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կազմակերպած «ԵՄ ընդլայնումը և բարեփոխումները» թեմայով փակ հանդիպմանը։
«Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է լինել գլոբալ խաղացող, ապա պետք է մոտենա կազմակերպության ընդլայնմանը որպես ռազմավարական խնդրի։ ԵՄ երկրներում Պաղեստինին աջակցող գործողությունների կանխումը երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում է»,- ասել է նախարարը։
Добавить комментарий