Ավելի շատ զենք կկարողանային ձեռք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի ներկայիս կառավարությունը կարողանում է անհամեմատ ավելի շատ երկրներից սպառազինություն ձեռք բերել, քան նախորդ իշխանությունները։ Ըստ նրա՝ ավելի շատ զենք կկարողանային ձեռք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։
Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը, թե գործող իշխանությունը չի կարողանում զենք ձեռք բերել, Միրզոյանը նշել է. «Մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ ամենապայծառ երազում կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել։ Սակայն կան նաև լոգիստիկ խնդիրներ, մենք շատ ավելին կկարողանայինք ձեռք բերել»:
Միրզոյանը նշել է, որ խոսքը միանշանական պաշտպանական զենքերի մասին է, Հայաստանը որևէ հարձակողական նպատակ չունի: «Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ: Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ: Գաղտնիք չէ, որ այդպիսի լոգիստիկ խնդիրներ կան»,- ասաց նա:
Добавить комментарий