Ադրբեջանի նախագահը և Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են
«Ադրբեջանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային համագործակցությանը»,- ասել է Իլհամ Ալիևը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպմանը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Նա նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիայի» արդյունքում այս երեք երկրների համագործակցությունը մինչ այժմ հնարավոր չի եղել։
Բաքվի բռնապետն ընդգծել է, որ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում զենք և զինվորականներ է «տեղափոխել» Արցախ (ադրբ.՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջան):
Ալիևը հավելել է, որ տեղական «հակաահաբեկչական» գործողությունների արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը, և որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորմանը», «խաղաղության» պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանային «խաղաղության» օրակարգին։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը, իր որդեգրած քաղաքականության համաձայն, շարունակում է պետական մակարդակով քարոզչությունը «խաղաղության» կեղծ օրակարգի համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործում է «խաղաղության» դրույթը՝ առաջ մղելու իր առջև դրված ռազմական նպատակները:
Добавить комментарий