Նեթանյահուն մեզ համար զրուցակից չէ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պոպուլիզմի և իսրայելցիների շրջանում աջակցությունը կորցնելու մեջ, ինչպես նաև իր վրդովմունքն է հայտնել Գազայում Իսրայելի գործողությունների կապակցությամբ:
Էրդողանը քննադատել է Եվրոպային երկակի ստանդարտների համար և հայտնել Գազայում խաղաղության երաշխավոր դառնալու Թուրքիայի պատրաստակամությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
«Նեթանյահուն այն մարդն է, որը կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը: Նեթանյահուն այլևս մեզ համար ոչ մի իմաստով զրուցակից չէ: Նրա հետ խոսելու բան չկա»,- ասել է Էրդողանը՝ մատնանշելով, որ պաղեստինցիների դեմ իսրայելական գործողությունները միջազգային հանրության կողմից ճանաչված բռնություն են:
Добавить комментарий