Մերձավոր Արևելքում պատերազմը շեղում է ուշադրությունն Ուկրաինայից․ Զելենսկի
Կիևում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ ճեպազրույցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ազդեցությանը։
«Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը շեղում է ուշադրությունն Ուկրաինայից»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է՝ Ուկրաինայի վրա եղած կենտրոնացումը «թուլանա»։
Զելենսկիին նաև խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Զալուժինի այս շաբաթվա գնահատականը, որ պատերազմն այժմ տեղափոխվում է դիրքային կամ քայքայիչ փուլ, և դա ձեռնտու կլինի Մոսկվային՝ «թույլ տալով նրան վերականգնել իր ռազմական հզորությունը»:
«Բոլորը հոգնում են, և կան տարբեր կարծիքներ,- պատասխանել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով,- բայց սա փակուղի չէ»:
Նա խոստովանել է, որ Ռուսաստանը «վերահսկում է երկինքը», և որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են ամերիկյան արտադրության «F-16» ռազմական ինքնաթիռներ ու առաջատար հակաօդային պաշտպանություն՝ իրավիճակը փոխելու համար։
Добавить комментарий